211652_close_icon

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանվել է քսան միլիոն դրամ գումարի չափով

views-count664 դիտում article-date 16:26 30-09-2025
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)  սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։

Առաջին խախտման դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չի պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների (կանոններ) 136-րդ կետը, այն է՝ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկի խախտումը։

Երկրորդի դեպքում  ընկերությունը հանձնաժողովի թվով 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ, այդպիսով խախտվել է կանոնների 164-րդ կետը։

Հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակում հաստատված իրավախախտումները՝ ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր խախտման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանել է տասը միլիոն դրամ գումարի չափով։

Նմանատիպ նյութեր