211652_close_icon
views-count3091 դիտում article-date 12:24 13-02-2025

Հերթական խոշոր չափի գողությունը՝ Կոտայքի մարզում. թալանել են «Վեոլիա ջուր» ընկերության ավտոմեքենան. գողացել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղում ավտոմեքնեա են թալանել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկայնի գլխավորությամբ:
 
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիականության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայրը, որը Քանաքեռավան գյուղի 20-րդ փողոցն է, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Տեղում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ փետրվարի 12-ի ժամը 20:00-ից մինչև այսօր՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից Քանաքեռավան գյուղի 20 փողոցի 25 հասցեի դիմաց կայանված «Peugeot» մակնիշի ավտոմեքենան թալանել են, կոտրել են կողային ապակին և այնտեղից հափշտակել 1 միլիոն 500 հազար կանխիկ ՀՀ դրամ և «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող 14.5 միլիոն դրամ արժողութման թվով 4 էլեկտրական սարքեր: 

Դեպքի մասին ոստիկանության Նաիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Տեղում աշխատում է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 
 
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում առանձապես «խոշոր չափի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Peugeot»-ն պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, տուժածն էլ նշված ընկերության աշխատակից է:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր