Որ քաղաքներում են ամենաշատ հանցագործությունները գրանցվել․ ԱՎԾ–ն հրապարակել է 2024թ.-ի տվյալները
2024թ.–ի ընթացքում ամենաշատ հանցագործությունները Երեւանից հետո գրանցվել են Արմավիրի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։
Այսպիսով, Արմավիրում նախորդ տարի գրանցվել է 3464 հանցագործություն, որից 457–ը՝ ծանր, 88–ը՝ առանձնապես ծանր։
Արարատում նշված ժամանակահատվածում գրանցվել է 2696 հանցագործություն, Շիրակում՝ 2802, Լոռիում՝ 2821։ Արմավիրին «մոտ» է Կոտայքի մարզը՝ 3310 դեպքով, սակայն, այստեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 35 է։
Արմավիրի մարզի քաղաքներից ամենաշատ դեպքերը գրանցվել են Վաղարշապատում՝ 2094 դեպք, որից 78–ն՝ առանձնապես ծանր։ Ի դեպ, Երեւանից հետո Հայաստանի քաղաքներից ամենաշատ դեպքերը հենց Վաղարշապատում են գրանցվել։
Նախորդ տարի Վաղարշապատում ավելի շատ դեպքեր են գրանցվել քան ամբողջ Սյունիքի մարզում, որտեղ գրանցվել էր հանցագործության 1649 դեպք։
Երեւանում նախորդ տարի գրանցվել է 18 հազար 397 դեպք, որից 1165–ը՝ առանձնապես ծանր։