211652_close_icon
views-count31114 դիտում article-date 23:51 17-06-2018

ԱՎԾ-ն ճշգրտված տվյալներ է հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալների մասին

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։ Ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 2 մլրդ 149.8 մլն դոլար։ Մինչդեռ 2017 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին զեկույցում արտահանման ծավալը 2 մլրդ 242.9 մլն դոլար էր։ Այսպիսով, ճշգրտված ցուցանիշը 93.1 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։ Ճշգրտվել է նաև ներմուծման ցուցանիշը։ Ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին ապրանքների ներմուծումը կազմել է 3 մլրդ 993.1 մլն դոլար։ Նախկինում հրապարակված տվյալներով՝ նախորդ տարի ներմուծման ծավալը 4 մլրդ 182.7 մլն դոլար էր։ Այսպիսով, ներմուծման ճշգրտված ցուցանիշը շուրջ 190 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։ Դա նշանակում է, 2017 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության իրական թիվը ավելի քան 280 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից, հայտնում է [url=https://168.am/2018/06/17/969110.html]168.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր