Փարաքարի համայնքապետի և քրեական ոստիկանության աշխատակցի սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել․ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մերձավանում կատարված սպանությունները բացահայտված են։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության մի քանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրերին հանրության համար թիվ մեկ առեղծվածային ու ողբերգական դեպքը համարվում էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, նրա ընկեր՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեակական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական ոստիկանության ավագ օպերլիազոր Կարեն Աբրահամյանի՝ հրազենի գործադրմամբ հանդուգն սպանությունն ու ևս մեկ անձի նկատմամբ դարձյալ հրազենի գործադրմամբ սպանության փորձի բացահայտումը։
Հանրության մի զանգված քննարկում էր, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի, և որ թելերը տանում են դեպի իշխանություն։
Զարհուրելի հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ-ում ստեղծվլ էր օպերատիվ խումբ՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Խմբում ներգրավվել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ՝ վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ՝ վարչության պետ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ, ոստիկանության մեծ թվով կինոլոգներ, այլ ստորաբաժանումների ծառայողներ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական հատուկ խումբ, որի աշխատանքները հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանին և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Սամվել Տոնոյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականով էլ դատախազության ներկայացուցիչներ էին ներգրավվել հանցագործությունը բացահայտելու գործում։
Դեպքի բացահայտմանը ներգրավվել էին նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և 24 ժամ ռեժիմով աշխատելու շնորհիվ ոստիկանությունը, քննչական կոմիտեն, ՀՀ գլխավոր դատախազությունը ու Ազգային անվտանգության ծառայությունը, արդեն մի քանի վարկածների ուղղությամբ աշխատելուց հետո, օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ ճիշտ ու գրագետ գործողությունների շնորհիվ կարողանցել են ենթադրյալ կասկածյալի մասին ստանալ հավաստի տեղեկություններ ու արդեն ոստիկանության կինոլոգների աշխատանքի արդյունքում դուրս են եկել հետքի վրա ու հայտնաբերել են երկաթե տակառ, որի մեջ են եղել այրված հագուստներ և այլ իրեր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ վայրում եղել է ենթադրյալ կասկածյալի հագուստները, հեռադիտակ, որով հավանաբար նա հետապնդել է իր զոհերին, ապա կրակոցներն, այդ թվում՝ ստուգողական, արձակելուց հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արդեն քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց աղմկահարույց այս դեպքի վերաբերյալ, իսկ կասկածյալը, ով մասնակցություն է ունեցել, Մերձավան բնակավայրի բնակիչ է, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Նա այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայր Նարեկ Օհանյանն է, ով ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբանական, դատահետքաբանակն, դատահոգեբուժական, մատնադրոշմային։ Կան նաև տեղեկություններ, ինչը քննչական խումբը պարզում է, որ սպանությունից առաջ Ն. Օհանյանը համացանցով ուսումնասիրել է բազմաթիվ փաստագրական ու գեղարվեստական ֆիլմեր, թե ինչպես են դիպուկահարներն ու զինված անձինք դարանակալում ու կրակոցներ արձակում իրենց թիրախների ուղղությամբ, ինչը ենթադրում է, որ նա նախօրոք պլանավորել է դեպքը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ սպանված քրեական օպերլիազորը երբ աշխատել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ակտիվ մասնակցություն է ունեցել Վաղարշապատում բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունների բացահայտման գործում, այդ թվում՝ Ն. Օհանյանի եղբոր սպանության, քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի եղբոր սպանության գործերով։
Հիմա արդեն հստակ է, որ իրավապահ կառույցների հսկայածավալ աշխատանքների արդյունքում Փարաքարի համայնքապետ Վ. Գրիգորյանի, ոստիկանության քրեական օպերլիազոր Կ. Աբրահամյանի և վիրավոր Արծրուն Գալստյանի նկատմամբ կատարված հանցագործությունը ամբողջությամբ բացահայտվել է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։