211652_close_icon
views-count151861 դիտում article-date 22:38 11-05-2020

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերին սպանած ու 42-ամյա քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարողին. հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 11-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի և ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով բացահայտել են երեկ՝ մայիսի 10-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ժամեր շարունակ եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, կասկածելի վայրերում, աշխատանքները կատարել են անգամ Արմավիրի մարզում գտնվող անանցանելի վայրերում՝ սարերում, ձորերում, նույնիսկ 10-15 կմ հատվածներ ոտքով են անցել, ինչի արդյունքում էլ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 45-ամյա Արման Գրիգորյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նախկինում 3 անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ անձի առևանգման և այսօր փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է կատարված սպանությունն ու սպանության փորձը, այլև հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 10-ին ժամը 06:20-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի և կրծքավանդակի ծակած, կտրած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի և ծառայության գծով տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Ալիկ Բադոյանն է, ով, ըստ բժիշկների, կատարվածի մասին ի վիճակի չի եղել բացատրութուն տալու: Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:15-ի սահմաններում Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Ա. Բադոյանին պատկանող հողամասում են վերջինիս դանակով մի քանի հարվածներ հասցրել: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Գայանե Սարգսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Գ,. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր հայտնաբերված Ա. Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն Ա, Բադոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, այլ նաև երեկ՝ մայիսի 10-ին, Արմավիրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին հրազենով սպանելու մեջ, ով սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրից փախնում է ու կատարում է սպանության փորձ՝ այս անգամ Ա, Բադոյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Գրիգորյանը աշխատում է Էջմիածին քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկում՝ որպես բանվոր: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Ա. Գրիգորյանը ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154447/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 10-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված տանը հայտնաբերել էին նույն հասցեի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի դին՝ պարանոցի մասում հրազենային վնասվածքով: Տեղում դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին որսորդական հրացանից կրակված խիծ: Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմավիր մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Սովռանո» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: [b]Սպանության և սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 45-ամյա Արման Գրիգորյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0400409001589218754728540.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր