Սպերցյանի «Կրասնոդար»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Ռոստով»-ի հետ
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Կրասնոդար»-ը հյուրընկալվեց «Ռոստով»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմերից ոչ մեկին էլ չհաջողվեց իրացնել գոլային պահերն ու հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին ու արժանացավ դեղին քարտի:
Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում կիսում է 1-2-րդ տեղերը: