211652_close_icon
views-count3183 դիտում article-date 12:54 09-12-2020

Դեկտեմբերի 16-ից կվերսկսվեն Ռոստով-Գյումրի-Ռոստով չվերթները

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ից կվերսկսի Ռոստով-Գյումրի չվերթները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ավիաընկերության մամուլի ծառայությունից: Airbus A-320 ինքնաթիռները Ռոստովից Գյումրի թռիչքներ կիրականացնեն յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 10:00-ին և վայրէջք կկատարեն Գյումրիում տեղական ժամանակով ժամը 12:35-ին: Գյումրիից Ռոստով չվերթը նշանակված է ժամը 13:30-ին, իսկ վայրէջքի ժամը` 14:10-ին: Ինքնաթիռի ամենաէժան տոմսը կարժենա մոտ 5,5 հազար ռուբլի, իսկ բիզնես դասի համար պետք է վճարել 32 834 ռուբլի: Ինքնաթիռում կարող է տեղավորվել 180 մարդ։

Նմանատիպ նյութեր