«Բավարիան» հաղթեց «Մայնցին», «Բորուսիան» ոչ-ոքի ավարտեց «Բոխումի» հետ
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ:
22-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: 53-րդ րոպեին Կոմանը խփեց պատասխան գոլը, իսկ 74-ին Մուսիալան հաշիվը դարձրեց 2:1:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բորուսիան» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց «Բոխումի» հետ: Դորտմունդյան թիմի միակ գոլը խփեց Բերնտը:
Այս խաղերից հետո «Բավարիան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» 31 միավորով 2-րդն է:

«Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» և հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 89-րդ րոպեին։
«Հոֆենհայմը» 26 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Ֆրայբուրգը» 5-րդն է՝ 25 միավորով։