Լուկաշենկոն ինքն իրեն թրամփիստ է անվանել, իսկ Թրամփին՝ խռովարար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին անվանել է խռովարար, որի հայտարարությունները «պետք է ըմբռնել», հաղորդում է ТАСС-ը։
«Ես հասկանում եմ Թրամփին. նա օգտագործում է այս մարտավարությունը՝ ճնշում գործադրել-նահանջել, նահանջել-ճնշում գործադրել։ Երբեմն վճռականությամբ գործել։ Նա խռովարար է։ Ես այդ առումով շատ չեմ տարբերվում Թրամփից, և ես ինձ թրամփիստ եմ անվանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչը [Պուտինը] շատ է հարգում Թրամփին։ Նա Թրամփին հարգում է ոչ պակաս, քան ես»,- Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։
Ըստ նրա, ինքը և Պուտինը երբեմն չլսելու են տալիս Թրամփի խոսքերը և կարծում են, որ նրա հայտարարությունները «պետք է ըմբռնել բազմակողմանիորեն »։
«Եվ կարիք չկա որևէ հայտարարությունից հետո հարձակվել նրա վրա։ Նա «թղթե վագր» է կամ նման մի բան։ Կարի չկա։ Ես «մեծ եղբորն» ասացի՝ «Ապրես»։ Նա հանգիստ և նպատակասլաց է գործում։ Այո, նա ինչ-որ բան ասաց։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և այդ ժամանակը մոտ է։
Թրամփը շատ լավ, պատվավոր դիրքորոշում է զբաղեցրել։ Արտաքին քաղաքականության մեջ գլխավորը խաղաղությունն է, խաղաղությունը, խաղաղությունը»,- նշել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն մեկնաբանել է նաև ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը՝ այն համարելով Թրամփին ուղղված ազդանշան, որին նա պատասխանել է. «Մենք հասկանում ենք, որ Թրամփը դժվարին իրավիճակում է։ Վերջերս նրա շատ բանիմաց և խելացի կողմնակիցը կրակոցների զոհ է դարձել։ Նա հասկացել է այդ ազդանշանը և համապատասխանաբար արձագանքում է»,- հավելել է Բելառուսի նախագահը։