Լիբիայի ազգային միասնության կառավարությունը պահանջել է ձերբակալել խռովարար մարշալ Հալիֆ Հաֆթարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լիբիայի ազգային միասնության (ԼԱՄ) կառավարությունը պահանջել է ձերբակալել Լիբիական ազգային բանակի հրամանատար Հալիֆ Հաֆթարին, որին մեղադրում են դավաճանության և հեղաշրջման մեջ:
Այդ մասին երկրի դատախազի հետ հանդիպմանը հայտարարել է ԼԱՄ-ի ղեկավար Ֆաիզ Սարաջը: Նա ընդգծել է, որ Տրիպոլիի վրա հարձակում գործած բոլոր անձինք, այդ թվում՝ Հաֆթարը, կանգնելու են դատարանի առջև:
Ներկա պահին Լիբիայում երկիշխանություն է. բացի միջազգային հանրության կողմից ճանաչված ԼԱՄ-ը, երկրի արևելքում գործում է Աբդալլա Աբուրահման ատ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որին աջակցում է Հաֆթարը:
Հիշեցնենք, որ Հաֆթարի բանակը երեկ գրավել է Տրիպոլիի միջազգային օդանավակայանը և պատրաստվում է մտնել երկրի մայրաքաղաք: