Բախումներ` Թաիզի բնակիչների և շիա խռովարար-հուսիների միջև
Եմենում շիա խռովարար-հուսիները երեկ գրավել են Եմենի` մեծությամբ 3 քաղաքը: Թայիզը գրավվել է առանց մարտերի, սակայն տեղի բնակիչները դուրս են եկել փողոցներ` բողոքելով նոր տերերի` “Անսար Ալլահ” խմբավորման անդամների դեմ: Նրանց ցրելու նպատակով հուսիները կիրառել են արցունքաբեր գազ և հրազեն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է խռովարարների գործողությունները, ինչպես նաև հաստատել է, որ Եմենի լեգիտիմ ղեկավար է համարում տապալված նախագահ Մանսուր Հադիին: