«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը Նիկո Օ’Ռայլիի հետ
«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը կիսապաշտպան Նիկո Օ’Ռայլիի հետ։ 20-ամյա անգլիացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Նիկո Օ’Ռայլին մասնակցել է 4 հանդիպման։ Անցած մրցաշրջանում նա 9 խաղում խփել էր 2 գոլ։
Նա մանչեսթերյան ակումբի ակադեմիայի սան է։
Transfermarkt-ը Նիկո Օ’Ռայլիի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։