211652_close_icon
views-count1095 դիտում article-date 16:32 09-06-2015

Դանի Ալվեշը 2 տարով երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 17-ը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նշենք, որ վերջին շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ մրցաշրջանի ավարտից հետո Ալվեշը կհեռանա ակումբից, ինչի մասին հայտնել էր նաեւ հենց բրազիլացին: Սակայն, ի վերջո, կողմերը եկել են համաձայնության: Դանի Ալվեշը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2008 թվականից: Ակումբի հետ նա 5 անգամ դարձել է Իսպանիայի Չեմպիոն, երեքական անգամ՝ Իսպանիայի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի հաղթող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր