Շմելցերը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ
Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց թիմի պաշտպան Մարսել Շմելցերի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
28-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:
Նշենք, որ Շմելցերը «Բորուսիայի» սան է: Հիմնական թիմի կազմում նա հանդես է գալիս 2008 թվականից: