211652_close_icon

Նման համայնքապետ կյանքում չենք ունեցել․ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը Մերձավանի դեպքի վայրում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3385 դիտում article-date 10:45 24-09-2025
Մեր համագյուղացին է։ Գիշերը հիվանդանոց եմ գնացել։ Այս մասին 24 News-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով այս պահին գտնվում է Մերձավանի սպանության դեպքի վայրում։

«Ժողովրդի կողմից ընտրված համայնքապետ էր։ Ամբողջ ռայոնը սիրում, հարգում էին ու ոչ մի բանի մեջ ինքը կյանքում չի եղել, միայն իր գործերով, իր ժողովրդի հետ, նման համայնքապետ չենք ունեցել կյանքում»,-ասել է նա։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր