Առաքել Մովսիսյանը նախընտրական հանդիպում էր կազմակերպել արգելված վայրում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ Թաիրովի միջնակարգ դպրոցում նախընտրական հանդիպում էր կազմակերպել ծնողների և ուսուցիչների հետ, թեև Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ քարոզչությունը կրթական հաստատություններում արգելված է։
Նախօրեին ԸՕ-ի պահանջները խախտելու համար ԿԸՀ-ն զգուշացրել էր Առաքել Մովսիսյանին, բայց նա երեկ նախընտրական հանդիպումից հետո դպրոցի միջանցքում կանգնած լրագողներին ասում էր, որ բոլոր օրենքներն արդեն սովորել է, գիտի ու վրիպումներ թուլ չի տա։
Ի դեպ, այդ հանդիպումը կազմակերպվել էր տնօրենի ակտիվ ջանքերով։ Յուրաքանչյուր դասարանի դասղեկի հանձնարարվել էր դասարանի բոլոր երեխաների ծնողներին «բերման ենթարկել» Շմայսի հետ հանդիպմանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]