ՔՊ-ի ռեյտինգը խայտառակ ցածր է, մի հատ նորմալ մարդ դիմացը դնենք, նայենք հլը բարձր կլինի՞ ռեյտինգը. Վարդան Ղուկասյան
ՔՊ-ի ռեյտինգը խայտառակ ցածր է, խայտառակ, իրենք թող հա մտածեն իրենց մասին, ուղղակի ուզում են հույս տալ իրենց: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Այ, ես այս հիմիկվանից ասում եմ՝ խայտառակություն է ձեր ռեյտինգը, մտածե՛ք ձեր մասին, դատարանները բացե՛ք, գաղութները բացե՛ք, մարդկանց՝ այդ քաղբանդարկյալներին հանեք, եպիսկոպոսներին բանտարկում եք: Այսքանից հետո ռեյտինգ կարող է ունենա՞ն: Մեզ պես մարդկանց բոլորին լցրել եք դատարանները, ամբողջ երկրի քաշող ուժը դատարաններում է լցված: Չգիտեմ՝ երկիր եք տալիս ու կարող է ձեր ռեյտինգը բարձր լինի՞: Մի հատ նորմալ մարդ դիմացը դնենք, նայենք հլը բարձր կլինի՞, թե՝ չի լինի»,- ասաց Ղուկասյանը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարած սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին սպասվող «հոգևոր հավաքին»` Ղուկասյանն ասաց. «Գիտե՞ք ինչ կա, մի բան ասեմ՝ երկիրը, որ ուզում են քանդել, քանդում են եկեղեցին և քանդում են ընտանիքը: Հիմա իրենք դա անում են, որովհետև հանձնարարական են ստացել դրսի ուժերից, որ այս երկիրը ուզում են քանդել։ Երկիրը պահում է եկեղեցին և ընտանիքը, մեր հայ ազգը ու դպրոցը:
Հիմա դպրոցը քանդում են, Մեսրոպ Մաշտոց են հանում, դպրոցից հանում են հայոց քրիստոնեության պատմությունը, Արարատն են հանում: Այսինքն երևում է՝ էլ պահել չկա, ինչքան ուզում է, այսպես գեղեցիկ ինստիտուտներով կողքից, տակից, վերևից կամ, որ ժողովուրդը չհասկանա, ժողովուրդը շատ լավ հասկանում է, դուք քանդում եք Հայաստանի Հանրապետությունը: Դա էլ չի ստացվի, որովհետև այս ազգի տերն Աստված է, հանգիստ եղեք, ինչ էլ ուզում եք անեք, ինչ-որ մի քանի հոգևորականի, ասենք, գործերը բերեք, բան անեք, դրանով եկեղեցին չի քանդվի»,- ասաց նա: