211652_close_icon
views-count7491 դիտում article-date 10:09 15-06-2017

«Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա». Մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ առողջապահության նախարարն ասում է՝ ծխելը վնաս է առողջությունը (կարծես, անվիճելի և վերին աստիճանի «ապաքաղաքական» պնդում է), միջին վիճակագրական հայաստանցին ասում է կամ գրում է Ֆեյսբուքում և կայքերում՝ «լավ եմ անում՝ ծխում եմ, ինադու ավելի շատ կծխեմ, ինձ նորմալ, բարեկեցիկ կյանք տվեք՝ չեմ ծխի, դարդից եմ ծխում»։ Երբ վարչապետն ասում է՝ պետք չէ փողոցներում ավտոմեքենաներից դուրս գցել ցելոֆանե տոպրակները, նույն մարդիկ ասում են՝ «Լավ եմ անում՝ շպրտում եմ, բա որ այսինչ օլիգարխը սաղ անտառը կտրել ա, իրա համար դղյակ սարքել»։ Փնթիությունն այդպիսով դառնում է քաղաքական բողոքն արտահայտելու ձև։ Վերջերս էլ վարչապետը խոսեց քստիկներով, անթրաշ և հաճախորդների ներկայությամբ ծխող վարորդների մասին, որոնք դիմավորում են Հայաստան վերադարձող մեր քաղաքացիներին և Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին։ (Դուք չե՞ք տեսել նման տաքսիստների)։ Բնականաբար, կայքերը գնացին վարորդների մոտ, և վերջիններս ասացին մոտավորապես հետևյալը. «Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի։ Հեսա ավելի ճղած շորերով ու մայկեքով ենք կայնելու։ Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա»։ («Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա և «երկիրը դզի»)։ Հիմա, որ Հանրապետության հրապարակից ամեն ժամ գեղեցիկ, կահավորված, մաքուր ավտոբուսներ են գնում «Զվարթնոց» օդանավակայան, պիտի ասեն՝ էս խեղճ մարդկանց հացից են զրկում։ Քաղաքական գործիչները սիրում են կրկնել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարության»: Փոքր-ինչ փոխելով այդ բանաձևը՝ կարող եմ ասել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր