Երևանում հերթական ավտոմեքենան են թալանել. տուժածը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում բազմաթիվ երեխաների կյանքեր փրկած բժիշկ է. ճիվաղները թալանել են նրա «Kia Forte»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել և թիրախում դարձյալ մասնագիտությամբ բժիշկ է եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան աշխատանքի մեկնելիս Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Արմեն Ա.-ն աշխատանքի մեկնելիս նկատում է, որ շենքի հարևանությամբ գտնվող բակում, որտեղ միշտ կայանել է իրեն պատկանող «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան, թալանել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի հերթապահ խումբն ու Երևանի քրեական ոստիկանության ծառայողները:
Տեղում պարզվում է, որ անհայտ անձը կամ անձինք «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի թափարգելը և զույգ լուսարձակները:
Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում անձնական «ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Առավոտ շուտ իմացանք, որ բժշկի ավտոն թալանել են: Ճիշտն ասած՝ զարմացած ենք, թե ինչի պիտի էդ մարդու ավտոն թալանեն: Թե՛ նա, թե՛ իր ընտանիքի անդամները շատ լավ մարդիկ են, իրենց հացը արդար քրտինքով վաստակող:
Արցախցիներ են, ու թե՛ այստեղ՝ հիվանդանոցում թե՛ Արցախում է ջահել տղեն էնքան երեխաների կյանքեր է փրկել, որ դա ոչ թե իրենցից ենք իմացել, այլ կողքից, ու չկա մեկը, որ բացասական բնութագրի թե՛ բժշկին, թե՛ ընտանիքի անդամներին: Չնայած մի կողմից էլ մտածում ենք՝ գողի կամ գողերի համար ինչ սրբություն, նրանք երևի իրենց հարազատ ծնողներից էլ կգողանան, բայց որ էս տեսակ երեխաների կյանքեր փրկողից են գողանում, շատ ցավալի է:
Տեսանք, որ ահագին ոստիկան ու քննիչներ եկան, մնում է՝ բացահայտեն գողությունը, բռնեն գողին կամ գողերին ու մեքենայի տարած մասերը հայտնաբերեն:
Չգիտենք՝ մի լավ լուր կլսե՞նք, որ բռնել են դրանց»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է Երևանում հայտնի հիվանդանոցներից մեկում՝ որպես մանկաբույժ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին օրերին Հանրապետությունում 4 ավտոմեքենաների թալանման դեպք է տեղի ունեցել ու 4-ի դեպքում էլ տուժողները մասնագիտությամբ բժիշկներ են եղել:
Նմանատիպ գողության մասին ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր էին ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնից սեպտեմբերի 12-ին Բագրևանդի փողոցում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Բագրևանդ փողոցի 4/3 շենքի բնակիչ Ավագ Ավագյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքի գնալիս նկատել էր, որ իրեն պատկանող, բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
Դեպքի վայր էիյն ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանները:
Պարզվել էր, որ անձը կամ անձինք գիշերը թալանել են ավտոմեքենան՝ տանելով առջևի հատվածի լուսարձակները, շիթը և մի քանի դետալներ՝ այդ կերպ տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս:
Ֆոտոլագրողի հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.
«Էս մեր թաղամասում գողության դեմը չեն կարողանում առնել: Մի քանի անգամ նմանատիպ դեպքեր են եղել, անգամ բնակիչներից մեկի տնից մոտ 50 հազար դոլարի ոսկեղեն տարան, ամեն անգամ մտածում էինք՝ ոստիկանները կբռնեն, սակայն մինչև այժմ ոչ մի դեպք չի բացահայտվել:
Էդ օրը, որ իմացանք հերթական գողությունն է տեղի ունեցել, մտքներովս չէր անցնում, որ ճիվաղը կամ ճիվաղները կթալանեն այնպիսի մարդու ավտոմեքենա, ով ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև լավ մարդ՝ հարգանքի արժանի:
Երբեք նրա ու նրա ընտանիքի անդամների կողմից վատը չենք տեսել, նույնիսկ երբ բնակիչներից որևէ մեկը առողջական խնդիրներ է ունենում, ինքը օրվա ցանկացած ժամի հիվանդի կողքին է՝ մինչև շտապօգնության գալը:
Ու ուզում ենք այս անգամ հավատալ, որ գոնե էս դեպքը կբացահայտվի, գոնե կիմանանք՝ ովքեր են այդ տականքները, որ նման քայլի են դիմում»:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։