211652_close_icon
views-count56319 դիտում article-date 15:09 23-11-2020

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում․ մահացածը բազմաթիվ կյանքեր փրկած ճանապարհային ոստիկանի հայրն էր, ով ճանաչված բժիշկ էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արտակ Գևորգյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում, Ուջան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Ուջան գյուղի բնակիչ Ժորա Ազատյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը իր որդու կողմից տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վարորդը Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ուղեկցությամբ՝ տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ՀԿԳ ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքնենան տեղափոխվում է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը հանրապետությունում ճանաչված բժիշկ էր, ճանաչված սնխչի, իսկ նրա որդին՝ Ժանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է, ով իր ծառայության ընթաքում բազմաթիվ քաղաքացիների է փրկել, երբ նրանք ավտովթարի կամ վրաերթի են ենթարկվել։ Եվ Ժանը իր ծառայողական ավտոմեքենայով է շատ դեպքերում վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Ու բժիշկները հայտնել են, որ եթե Ժանը նրանց չբերեր հիվանդանոց, հնարավոր է, բժիշկները չկարողանային կյանքեր փրկել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր