Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Honda CR-V»-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Լևոն Ա․-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հենզել Դ․-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և գումարտակի հերթապահ ծառայության պետ, օրվա պատասխանատու Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ահարոն Նավասարդյանը և Կոլյա Հովհաննիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։