211652_close_icon

Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով, քաղաքացիների կողմից վճարվող հարկերով. Արսեն Թորոսյան

views-count442 դիտում article-date 12:27 21-09-2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով․

«Այսօր նշում ենք մեր Անկախության տոնը՝ հաստատված խաղաղության պայմաններում։

Օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագիրը մի նոր էջ է բացել ոչ միայն մեր պետության, այլև ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ինչն իր հերթին մեր պետությանը տալիս է իրապես անկախ, ինքնիշխան ու բարեկեցիկ երկիր լինելու բոլոր հիմքերը։

Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով, աշխատող, արարող քաղաքացիների կողմից վճարվող հարկերով, որոնք էլ ծառայեցվում են սոցիալական, կրթական, անվտանգային և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացումն ապահովելու համար:

Շնորհավորում եմ բոլորիս:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»:

 

Նմանատիպ նյութեր