211652_close_icon

Յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը․ ԱԺ

views-count370 դիտում article-date 14:00 19-04-2025
ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջը տեսանյութ և գրառում է հրապարակել, հիշեցնելով, որ 2021 թվականին Ազգային ժողովն ընդունել է Հարկային օրենսգրքում և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնց արդյունքում էլ ապրիլի 19-ը ամրագրվել է որպես Հարկ վճարողի օր:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, նույնիսկ փոքր եկամտից հարկ վճարելով՝ ներդրում ունենում երկրի հզորացման չափազանց կարևոր գործում»,- նշված է գրառման մեջ:։

Հարկ վճարելու կարևորության, հարկերի վճարման մշակույթի արմատավորման մասին խոսել են ՀՀ քաղաքացիներն ու ԱԺ պատգամավորները

Մանրամասները՝ տեսանյութում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր