211652_close_icon

Խարդախները փորձել են առցանց գրոհ իրականացնել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի նկատմամբ՝ նրա բանկային տվյալներին տիրանալու նպատակով

views-count2455 դիտում article-date 18:41 16-09-2025
Բանկերում իրականացված վերջին փոփոխություններից հետո Հայաստանում զեղծարարությունների քանակի էական նվազում է արձանագրվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որը, ինչպես պարզվեց, ինքն էլ ենթարկվել է խարդախների առցանց գրոհին:

«Զեղծարարության թվերի էական նվազում կա այն վերջին փոփոխություններից հետո, որոնք բանկերն իրականացրել են իրենց ներքին համակարգերում: Մեր հայրենակիցներին կրկին կոչ եմ անում շատ ուշադիր լինել իրենց անձնական տվյալների հետ կապված հարցերում, դրանք ոչ մի դեպքում չփոխանցել որևէ մեկին: Ինքս էլ թիրախ եմ, անընդհատ փորձում են հարձակվել մեյլիս վրա և այլն: Բայց, ամեն անգամ չեմ զլանում, զանգում եմ մեր IT անվտանգությանը, ճշտում եմ, թե ինչ է պետք անել ու գործում եմ ըստ պռատակոլի: Բոլոր մարդիկ պետք է նույն կերպ վարվեն»,- ասաց նա: 

Նմանատիպ նյութեր