211652_close_icon
views-count886 դիտում article-date 13:20 14-09-2025

ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից ազատվելը կվերացնի Գազայի պատերազմը դադարեցնելու խոչընդոտը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից ազատվելը կվերացնի գլխավոր խոչընդոտը՝ բոլոր պատանդների ազատման և Գազայի պատերազմը դադարեցնելու ճանապարհին։

«Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչ ղեկավարները թքած ունեն Գազայի բնակիչների վրա։ Նրանք արգելափակել են հրադադարի բոլոր փորձերը՝ պատերազմը անվերջ ձգձգելու նպատակով»,- գրել է Նեթանյահուն «X» սոցիալական ցանցում։

 

Նմանատիպ նյութեր