211652_close_icon

18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի

views-count631 դիտում article-date 20:35 13-09-2025
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Հայաստանի հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ: այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) և Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):

Փարիզում ընթացող մրցումներում Մանուկյանը հաղթահարել է որակավորման փուլը և դուրս է եկել եզրափակիչ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր