211652_close_icon

Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ

views-count439 դիտում article-date 19:00 13-09-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանել 50-100% մաքսատուրք՝ պնդելով, որ դա մեծ դեր կխաղա Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործում։

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն որպես խումբ, որը սահմանում է 50-100% մաքսատուրքեր Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, որոնք ամբողջությամբ կվերացվեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտից հետո, նույնպես մեծապես կնպաստի այս մահացու, բայց հիմար պատերազմի ավարտին», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Նախագահը նաև կրկնել է իր նախկին տեսակետը, որ ուկրաինական հակամարտությունը, որը նա անվանել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկիի պատերազմը, չէր սկսվի, եթե ինքը այդ ժամանակ նախագահ լիներ։

Նմանատիպ նյութեր