ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների կիրառմանը և կցանկանար, որպեսզի պատժամիջոցներին միանային ավելի շատ երկրներ:
«Ենթադրում եմ, որ տնտեսական պատժամիջոցները մեծ նշանակություն և դերակատարում ունեն: Դրանք կիրառելու որոշումը կայացրել է ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ՝ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն և այլ երկրներ: Սակայն ես ողջունում եմ այդ պատժամիջոցները, քանզի այդ երկիրը պատասխանատվություն պետք է կրի իր ագրեսիվ գործողությունների համար, ինչպես գործեց Ուկրաինայում»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: