211652_close_icon

Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս Հակոբ Էյլենջյան․ հայրենասեր, ծնողասեր ու ընկերասեր մի տղա, ով տվեց իր կյանքը հանուն մեր բոլորի այսօրվա կյանքի․ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐլ

views-count2536 դիտում article-date 12:39 13-09-2025
Հակոբ Էյլենջյանը սեպտեմբերյան պատերազմի Ակէս ջոկատի ավագ նշանառու էր, կրստսեր սերժանտ։ 3 տարի առաջ՝ սեպտեմբերի 13-ին, զոհվել է Իշխանասարի բարձրունքում, դիպուկահարի կրակոցից։

Ու արդեն  Երեք տարի...

Ի վերջո, ցավեր կան որոնք լռելու համար են, չպիտի խոսենք կամ էլ բարձրաձայն գոռանք, որ կտոր-կտոր ենք լինում, դրանք մերն են, մեր մենակության մեջ միայնակ լինելու համար են, դրանք հավերժ մեզ կիսատ թողնելու ու հետո նորից ոտքի հանելու ցավերն են, որը քոնն է, այն երբեք ոչ ոք չի հասկանա, այն քեզնից երբեք հետ չեն վերցնի, չեն ջնջի, դրանց բառեր պետք չեն, որովհետև դրանք նկարագրել մենք անզոր ենք...

Ու օր օրի, օրը օրվան մոտենալուն պես էլ ավելի է արժեզրկվում էն ինչ որ կա շուրջդ, ու մնումա մի հարց, ինի՞ց ի՞նչ, ի՞նչի համար։ Հիշողությունը թարմանումա, բառերը, սպասումները ու դրա հետ մեկ տեղ մեռած բոլոր նպատակները աչքիդ առաջ են գալիս, երևի հիշողությունը տրվածա մարդուն միշտ սթափ լինելու համար, բայց հաշվի չի առնվել որ դրա համար շատ մեծ ուժա պետք, ու էդ հիշողություներնա քայքայում մեզ հիմքից, ամենաուժեղ ձևով...

Ու գալիս է մի պահ, երբ ինքդ քեզ հարց ես տալիս, ո՞րն էր ավելի կարևոր, կորցնել հայրենիքը թե՞ հանուն հայրենիքի սգալ հերոս դարձած ընկերոջդ մահը, ինչուները սկսում են շրջել չորս կողմդ ու դու փնտրում ես հարցիդ պատասխանները քեզ մեկ տեղ սփոփելով՝ ցավդ չզգալու համար։ Իսկ երբ կորցնում ես և հայրենիքդ, և ընկերոջդ, ցավդ պարզապես կրկնապատկվում է, ու հենց մեր ցավը կրկնապատկվեց, երբ 2022 թվականի Սեպտեմբերի 13-ին իմացանք, որ մեր Հակոբը հերոսացել է, հերոսացել հանուն ինձ, հանուն իր ընտանիքի, հանուն հայենիքի ու հանուն մեզ բոլորիս։ Հակոբը այն տղաներից է, ով հերոսացել է ոչ թե հետդարձի ճանապարհին, ոչ թե իր դիրքից հեռու, այլ հենց այնտեղ, որտեղ որ ի սկզբանե ամուր կանգնած է եղել իր ոտքերի վրա, նույն դիրքում, նույն կամքով ու նույն համարձակությամբ մինչև վերջին րոպեն, Հակոբը առանձնահատուկ էր, իր բնավորությամբ, իր գաղափարներով, առանձնահատուկ այն ամենում ինչը որ բնորոշ էր հենց իրեն։ Հայրենասեր, ծնողասեր ու ընկերասեր մի տղա, ով տվեց իր կյանքը հանուն մեր բոլորիս այսօրվա կյանքի, ու երբ ասեն թե կյանքը շարունակվում է, ասացեք, որ կյանքը էլ չի կարող լինել առաջվանը առանց բոլոր այն տղաների ովքեր հերոսացան հայրենի հողի վրա մեզնից տանելով մեր ամենաթանկը՝ իրենց։ Ու Հակոբը իրեն շատ նման խոհեմությամբ ու քաջությամբ մնաց, կռվեց, պայքարեց մինչև որ թշնամու դիպուկահարը չէր կանգնեցնի Հակոբի համառ համարձակությունը։ Հակոբը յուրահատուկ էր հաշվում բոլոր տուն գնալուն մոտեցող օրերը,փայլում էին աչքերը, մնացել էր ընդամենը հաշված մի քանի ամիս բայց նա էդպես էլ տուն չեկավ, ու հայրենիքի հանդեպ սերը հաղթեց անգամ նրա ամենամեծ ձգտումներին ու նպատակներին։ Եվ մենք այսօր, պարզապես պարտավոր ենք, հիշել, հարգել և խոնարհվել բոլոր  այն տղաների առաջ ովքեր Հակոբներ են այս հայրենիքի համար։ Հակոբը միշտ ուշադիր էր, զգոն և նրբանկատ ու հենց էդպես էլ պայքարեց հանուն այն հողի որը որ արդեն անգին ու հարազատ էր դարձել իր համար։ Հիշում եմ ամեն անգամ թե ինչպես էր փայլեցնում զենքը ու հետո գլուխ գովում իր զենքի մաքրության համար,զենքը խնամում էնպես, որ ոչ մի փոշու հատիկ չմնար, ու հենց էդպես էլ իր զենքի հետ միասին կռիվ տվեց մինչև վերջ, կռիվ տվեց առանց նահանջի, առանց հետ նայելու կռիվ տվեց իր ուժերի չափով ու հերոսացավ,հավերժ։ Հայրենիքը բառերով սիրել կարող են բոլորը բայց կյանք տալ հանուն հայրենիքի քչերը։ Հակոբը մեզ ապացուցեց մի պարզ բան, որ դիրքերի մաշված ու հնացած դրոշները նորերով փոխարինելը, սրտացավ դիրքերը վերանորոգելը,ամեն ինչում զգոն և ուշադիր լինելը,դա ոչ այլ ինչ էր քան հայրենիքին նվիրված լինելու վեհ գաղափար։ Ու հիմա երբ ոչինչ փոխել չենք կարող, պիտի գնահատենք ու սիրենք այն ամենը ինչ ունենք հիմա ու հենց այս պահին, միշտ պիտի հիշենք և հարգենք մեր հերոսների հիշատակը և ոչ թե լոք բառերով այլ համարձակությամբ ու հաստատակամությամբ ինչպես որ արեց Հակոբը և շատ այլ տղաներ հենց մարտի դաշտում...

Ինչպես 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 13-ին Նուբարաշենի գերեզմանատուն էին այցելել 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով նահատակված, լեգենդ դարձած հերոս, ժամկետային զինծառայող Հակոբ Էյլենջյանի հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից:

Հերոսի մահվան տարելիցն էր, ինչի առթիվ ներկաները ծաղիկներ էին խոնարհել հերոսի շիրիմին, որից հետո հոգևոր հովիվի կողմից կատարվել էր հոգեհանգստյան կարգ, ապա տեղի ունեցել խնկարկում: 

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ է բնակվել 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական բաշիբոզուկների կողմից հարձակման հետևանքով զոհված ժամկետային զինծառայող լեգենդ դարձած հերոս Հակոբ Էյլենջյանը։

19-ամյա հերոսը Նոր Արեշից է մեկնել ծառայության։ Տունը, որտեղ ապրել է հերոսը, գրեթե միշտ մարդաշատ է։ Թե՛ նրան ճանաչողները, թե՛ անծանոթները այցելում են տուն, ծաղիկներ խոնարհում տան մի անկյունում՝ որպես թանգարանի վերածված և այնտեղ տեղադրված Հակոբի նկարների առջև։

2023թ․ մարտի 10-ին Երևանի Դրամատիկական թատրոնի դահլիճում պետական պարգևների արժանացան 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած մի խումբ հերոսներ։ Այդ հերոսների մեջ էր նաև 19-ամյա Հակոբ Եղիայի Էյլենջյանը։

Պետական պարգևը ստացել էր հերոսի հայրը։ 
-
Կրտսեր սերժանտ ՀԱԿՈԲ ԵՂԻԱՅԻ ԷՅԼԵՆՋՅԱՆ - ՀՀ ՊՆ 60369 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի ԱԳՍ-17-ի ջոկի հրամանատար ավագ նշանառու

Կրտսեր սերժանտ Հակոբ Եղիայի Էյլենջյանը զինվորական ծառայության զորակոչվել է 2021թ. փետրվարի 16-ին: Անցնելով «Երիտասարդ մարտիկի դասընթացը», ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ 60369 զորամասի 1-ին հրաձգային գումարտակում որպես 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի ԱԳՍ-17-ի ջոկի հրամանատար-ավագ նշանառու: Ծառայության ընթացքում կրտսեր սերժանտ Հ. Էյլենջյանը աչքի է ընկել ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ, օրինակելի կարգապահությամբ, մասնագիտական գիտելիքների իմացությամբ, ցուցաբերել է կրտսեր հրամանատարին հատուկ որակներ, ինչպես նաև աչքի է ընկել ընկերասիրությամբ և ծառայակից ընկերների նկատմամբ անսահման հոգատարությամբ։ Կրտսեր սերժանտ Հ. Էյլենջյանը մշտապես իրականացրել է մարտական հերթապահություն հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ և գիտակցումով:

2022թ. սեպտեմբերի 13-ի դրությամբ կրտսեր սերժանտ Հակոբ Եղիայի Էյլենջյանը մարտական հերթապահություն էր իրականացնում թիվ 191 մարտական դիրքում, որտեղ էլ մասնակցել է սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողություններին: Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ, ինչպես նաև կովել և քաջի մահով ընկել Հանուն հայրենիքի սահմանների անառիկության:

ՀՀ ՊՆ ԹԻՎ  ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ գնդապետ Ա. ՆԱԶԱՐՅԱՆ
-
2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, հերոս Հակոբ Էյլենջյանը

19-ամյա Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասից էր: Նա սովորել էր Երեւանի թեթեւ արդյունաբերական քոլեջում: Հակոբն ապագա ծրագրավորող էր:

«Հակոբը կարող էր բանակ զորակոչվել ուսումն ավարտելուց հետո, սակայն նախորդ տարվա հունվարին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ: Շատ էր ցանկանում մասնագիտանալ իր աշխատանքում, վերադառնալուց հետո անպայման շարունակելու էր ուսումը»։

Հակոբը զբաղվել էր ըմբշամարտով: Տիրապետում էր կաշվեգործության:

«Հակոբը խելացի, համեստ, դաստիարակված տղա էր: Իրեն սիրում էին բոլոր ուսուցիչները: Տաղանդավոր երեխա էր, դպրոցական տարիներին՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ընթացքում, ինքը մեր փողոցում իր սեփական փոքրիկ տաղավարն ուներ, որտեղ իր ձեռագործ իրերն էին ցուցադրվում»,- նշեց Հակոբի դասղեկը՝ Գոհար Համբարձումյանը:

Հակոբը ծառայում էր Գորիսում: Նա պետք է զորացրվեր 2023 թվական փետրվարին: Ընտանիքի փոքր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։

Հակոբը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերում՝ դիպուկահարի կրակոցից։

Հակոբը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում:

Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր