Պուտինը հրաժարվել է մենամարտել Սթիվեն Սիգալի հետ
Չինաստանի ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Վան Յանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է մենամարտել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի հետ, հաղորդում է Interfax-ը:
Առաջարկությունը Վան Յանն արել է սեպտեմբերի 4-ին, երբ ՌԴ նախագահը օվկիանարիումը նայելու համար ժամանել էր Ռուսսկի կղզի:
Վան Յանը նշել է Պուտինի և Սիգալի հետաքրքրությունների նմանությունը, սակայն Ռուսաստանի նախագահը պատասխանել է. «Ես դա չէի անի»: