211652_close_icon

Հայաստանի հավաքականի դարպասին խփած գոլերի շնորհիվ Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից

views-count3034 դիտում article-date 12:41 07-09-2025
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է անցել Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսիից աշխարհի առաջնության ընտրական փուլերի գոլերի թվով:

Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Շաբաթ օրը Երևանում Պորտուգալիան 5:0 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին: «Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:

Ռոնալդուն ընտրական փուլերում խփել է 38 գոլ, իսկ Մեսսին՝ 36: Ռեկորդակիրը Գվատեմալայի նախկին խաղացող Կառլոս Ռուիսն է՝ 39 գոլով:

Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում խփել է ընդհանուր առմամբ 140 գոլ:

 

Նմանատիպ նյութեր