Ռոնալդուն «Ռեալ»-ում խփած գոլերի քանակով հավասարվել է Պուշկաշին
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Շալկե 04»-ի հետ կայացած խաղում դարձել է դուբլի հեղինակ, «Արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով հավասարվել է լեգենդար Ֆերենց Պուշկաշին: Պորտուգալացի ռմբարկուն մադրիդյան ակումբի կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 242-ի: Այդ ցուցանիշով Ռոնալդուն բարձրացել է 4-րդ տեղ:
1. Ռաուլ` 323 գոլ
2. Ալֆրեդո Դի Ստեֆանո` 307
3. Կառլոս Սանտիլյանա` 290
4. Կրիշտիանու Ռոնալդու` 242
5. Ֆերենց Պուշկաշ`242