Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով Մեսսին հավասարվեց Ռոնալդուին
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Այաքս»-ի հետ կայացած խաղի ժամանակ աչքի է ընկել գոլով:
Արգենտինացի խաղացողը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իր խփած ընդհանուր գոլերի թիվը հասցրել է 69-ի և այդպիսով հավասարվել է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում երկու խաղացողները կարող են գերազանցել մրցաշարի արդյունավետության ռեկորդը, որը պատկանում է «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլին՝ 71 գոլ: