Նեյմարը խփած գոլերի քանակով հավասարվեց Զիկոյին, Արգենտինան առանց Մեսիի սայթաքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում Բրազիլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոլումբիային:
Բրազիլացիների կազմում 74-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը:
24-ամյա հարձակվողի համար դա ազգային հավաքականի կազմում անցկացրած 72 խաղում 48-րդ գոլն էր: Այդ ցուցանիշով Նեյմարը Բրազիլիայի հավաքականի ռմբարկուների ցանկում հավասարվեց Զիկոյին, որը 71 խաղում 48 գոլ է խփել:
Ներկայումս Նեյմարին գերազանցում են միայն Ռոմարիոն (55 գոլ), Ռոնալդոն (62) և Պելեն (77):
Օրվա մյուս հանդիպումները` տեսաշարքով