Աբովյանում գերեզմաններ այցելելիս պարտադիր պետք է լինես զրահաբաճկոնով և պաշտպանիչ սաղավարտով, քանի որ կա լուրջ վտանգ, որ ՀԷՑ-ի կողմից տեղադրված փտած փայտե էլեկտրասյուները ամեն պահի կարող են ողբերգության պատճառ դառնալ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աբովյան քաղաքի գլխավոր գերեզմանատանը, այդ թվում՝ Արցախյան բոլոր պատերազմների նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին այցելելիս, պետք է պարտադիր կրես զրահաբաճկոն և պաշտպանիչ սաղավարտ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գերեզմանատանը դեռ սովետական տարիներից տեղադրված բետոնե և փայտաբետոնե էլեկտրասյուները ամեն պահի հնարավոր է տապալվեն նույնիսկ ոչ ուժեղ քամու պատճառով։
Մի քանի սյուներ չեն տապալվում միայն էլեկտրալարերի շնորհիվ, հակառակ դեպքում, ընկնելու պատճառով, հնարավոր է այդ պահին իրենց հարազատների շիրիմներին այցելության եկած մարդիկ տուժեն։
Նույնիսկ այդ սյուների տապալման հետևանքով կկոտրվեն շիրմաքարեր, այդ թվում՝ հերոսների, քանի որ գերեզմանատանը կա նաև զինվորական պանթեոն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Խնդիրը երկար տարիների պատմություն ունի։ Հիմա բարձրաձայնենք՝ կասեն ՀԷՑ-ին վատություն են անում։ Նման միտում չկա։ Քանի տարի է դիմել ենք Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը։ Մի 2-3 անգամ եկել, տեսել են ու խոստացել, որ փտած փայտե էլեկտրասյուները կփոխարինեն ավելի ապահով, մի քիչ երկարակյաց բետոնե էլեկտրասյուներով, բայց դա օդ է դուրս եկել։
Մոտ 10 տարի է սպասում ենք, որ ՀԷՑ-ը խոսքից կանցնի գործի։
Հիմա մեր հույսը Աբովյանի խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն է, ով մեր աչքի առաջ Աբովյան քաղաքապետարանի իր թիմով Աբովյանը օր օրի ծաղկեցնում է։ Գիտենք, որ սա իր ոլորտը չի, բայց խնդրում ենք, որպեսզի քաղաքապետը հետամուտ լինի, որ այդ վտանգավոր էլեկտրասյուները նորով փոխարինվեն»։
Լուսանկարները, տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։