211652_close_icon

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

views-count715 դիտում article-date 20:03 22-08-2025
Հայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

«Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։

Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը:

29-ամյա Դուլգարյանը կմենամարտի Յադյեր Դել Վալյեի հետ: Առայժմ նա անպարտելի է օկտագոնում, ունի 9 հաղթանակ:

Դուլգարյանը UFC-ում անցկացրել է երեք մենամարտ, գրանցել է երկու հաղթանակ և մեկ պարտություն:

Նմանատիպ նյութեր