Կլոզեն նոր պայմանագիր է կնքել «Լացիո»-ի հետ
Հռոմի «Լացիո»-ն հայտարարել է թիմի հարձակվողՄիրոսլավ Կլոզեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Գերմանացի խաղացողի ներկայիս պայմանագիրը հռոմեական ակումբի հետ լրանում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն կողմերը ևս մեկ տարվա պայմանագիր են կնքել:
« Ես շատ ուրախ եմ, որ հանդիսանում եմ նման մեծ ծրագրի մի մասնիկ: Ինձ դեռ անհրաժեշտ է մեծ դեր խաղալ «Լացիո»-ի կազմում»,-հայտարարել է Գերմանիայի հավաքականի հարձակվողը: