211652_close_icon
views-count745 դիտում article-date 23:45 09-04-2026

Արման Ծառուկյանը նոր պայմանագիր է կնքել UFC-ի հետ, աշխատավարձը կրկնապատկվել է

 UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնել է աշխարհի առաջատար MMA պրոմոուշենի հետ նոր, շահավետ պայմանագիր ստորագրելու մասին: Հայ մարտիկի խոսքերով՝ նոր համաձայնագրով իր աշխատավարձը կրկնապատկվել է։

Ծառուկյանը մանրամասնել է, որ մարտիկների եկամուտների աճը պայմանավորված է «Paramount» ընկերության հետ UFC-ի կնքած խոշոր գործարքով։

«Այդ համաձայնագրից հետո կազմակերպությունը սկսել է շատ ավելի մեծ գումարներ վճարել։ Պայմանագրերը վերանայվել են։ Նրանք, ովքեր նախկինում ստանում էին 2 միլիոն դոլար, այժմ կվաստակեն 4 միլիոն»,- նշել է Ծառուկյանը։

Չնայած այս դրական տեղաշարժին՝ 29-ամյա մարզիկն ընդգծել է, որ խառը մենամարտերում վարձատրությունը դեռևս զգալիորեն զիջում է բռնցքամարտին։

Նմանատիպ նյութեր