211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Էրեբունու շենքերից մեկում․ այրվել է 3 բնակարան, որտեղ գազամատակարարում չի եղել․ ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է․ օպերատիվ են գործել հրշեջները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6364 դիտում article-date 21:44 21-08-2025
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են շենքի գազամատակարարումը, սակայն պարզվել է, որ Էրեբունի փողոցի թիվ 1 հասցեի բազմաբնակարանային շենքի 4-րդ, 16-րդ և 32-րդ բնակարաններում հրդեհ է բռնկվել, և նշված բնակարաններում գազ չի օգտագործվել։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանություն գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը և բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր