Ավտովթար՝ Երևանում․ Ֆրանսիայի հրապարակում բախվել են էլեկտրական «Volkswagen» և «BYD» ավտոմեքենաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Մանուկ Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Թեհմինե Ս․-ի վարած «BYD» էլեկտրոմոբիլները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանը և Ղազար Ղազարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։