16651 դիտում
07:58 28-09-2015
Երևանում բախվել են Lexus և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները. Volkswagen-ը, տապալելով հետիոտնի նշանը, բախվել է շենքի պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Տիգրան Հակոբյանի վարած Lexus մակնիշի 11 MT 112 համարանիշի և 31-ամյա Արթուր Մանուկյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 VM 185 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Լիլիթ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Երևանի բնակիչ, 62-ամյա Սմբատ Մանուկյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ տապալելով հետիոտնի համար նախատեսված նշանը ու բախվել շենքի պատին:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Տ. Հակոբյանը աշխատում է «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+