211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Skoda», «Mitsubishi» և «BYD» մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13364 դիտում article-date 09:22 05-08-2025
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններոմ Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Էրիկ Ս.-ի վարած «Skoda», Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Գ.-ի վարած «Mitsubishi» և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքնաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատաիր տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Գևորգ Ա.-ն եղել է ոչ սթափ: 
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր