211652_close_icon

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորել են Սամվել Կարապետյանին հոբելյանի առթիվ

views-count1876 դիտում article-date 15:14 18-08-2025
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանը։ Այս մասին Yerevan.Today-ին հաղորդեցին նախագահ Քոչարյանի գրասենյակից։
Անազատության մեջ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը լրանում է այսօր՝ օգոստոսի 18-ին։

Այսօր իմ ընկերոջ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից եւ ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում գտնվելիս։

Հարգելի Սամվել,

Հարգելի ընկեր,

Մաղթում եմ քեզ, որ կյանքիդ գալիք բոլոր ծնունդները դիմավորես քո եւ մեր բոլորի երազած Հայաստանում»:

Նմանատիպ նյութեր