ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
«Հարգելի պարոն Էլբակյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր բեմադրած ներկայացումները, թատրոնում ու կինոյում կերտած կերպարները վկայում են բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: Ուրախ եմ նաեւ, որ մանկավարժական եռանդուն գործունեություն եք ծավալում՝ Ձեր անգնահատելի ներդրումն ունենալով ռեժիսորական ու դերասանական կադրերի պատրաստման ասպարեզում եւ հայ մշակութային կյանքի զարգացման գործում:
Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»: