211652_close_icon

Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ

views-count442 դիտում article-date 20:10 22-07-2025
«Ռեալ Սոսյեդադի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոն անհամբերությամբ սպասում է Արսեն Զախարյանի ապաքինմանը, հայտնում է Mundo Deportivo-ն:

«Ճիշտն ասած՝ նրա մասին ինձ միայն ասում են, որ շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել: Երբ մենք ժամանեցինք, նա հիվանդ էր, հետո գերծանրաբեռնվածություն ուներ, իսկ հիմա վերականգնվում է:

Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը, որպեսզի նա լինի թիմում, կարողանա անընդհատ մարզվել և հնարավորինս շուտ դառնալ այն խաղացողը, որին ակումբը պատկերացրել է, երբ ձեռք է բերել: Նա պետք է դառնա ևս մեկ խաղացող, որը մեզ ինչ-որ յուրահատուկ բան կտա»,- ասել է Ֆրանսիսկոն։

Արսեն Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել 2024/25 մրցաշրջանի մեծ մասը: Նա մասնակցել էրընդամենը 4 խաղի՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր