211652_close_icon
views-count1042 դիտում article-date 19:40 14-08-2025

Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն:

«Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա:

Ես դեռ չեմ եղել Կրասնոդարում: Կվերադառնամ ու կխոսեմ ակումբի նախագահի հետ: Տեսնենք՝ ինչ որոշում մենք միասին կկայացնենք»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը։

2024/25 մրցաշրջանի արդյունքներով «Սաութհեմփթոնը» դուրս էր մնացել Պրեմիեր լիգայից և
2025/26 մրցաշրջանում հանդես է գալիս Չեմպիոնշիփում:

Նմանատիպ նյութեր