211652_close_icon

Ռասպադորին «Նապոլիից» տեղափոխվեց «Աթլետիկո»

views-count496 դիտում article-date 20:15 11-08-2025
Իտալիայի հավաքականի հարձակվող Ջակոմո Ռասպադորին Իտալիայի չեմպիոն «Նապոլիից» տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում են ակումբների կայքերը։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Նապոլին» տրանսֆերից ստացել է 22 միլիոն եվրո։

Ռասպադորին 2022թ․ ամռանն էր իտալական «Սասուոլոյից» տեղափոխվել «Նապոլի»։ Առաջին տարվա վարձակալության համար «Նապոլին» վճարել էր 5 միլիոն եվրո, մեկ տարի անց տրանսֆերի համար՝ 28 միլիոն եվրո։

Նմանատիպ նյութեր