Այսօր Ռաֆայել Բենիտեսը կհեռանա «Նապոլիից», հաջորդ կանգառը՝ Մադրիդի «Ռեալն» է
Այսօր իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը և գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը համատեղ մամուլիս ասուլիս կանցկացնեն:
Նեապոլցիների պաշտոնական կայքը լրագրողներին հրավիրել է այդ միջոցառմանը: Սպասվում է, որ մամուլի ասուլիսում կհայտարարվի «Նապոլից» Բենիտեսի հեռանալու մասին:
Իսպանական գրեթե բոլոր լրատվամիջոցները միաբերան նշում են, որ «Նապոլիից» հեռանալուց հետո մայիսի 28-ին Բենիտեսը հանդիպելու է «արքայական» ակումբի ղեկավարության հետ, որից հետո 2-ամյա պայմանագիր է կնքելու Մադրիդի «Ռեալի» հետ: