211652_close_icon

Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային շրջայցերը մետրոպոլիտենի կայարաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3830 դիտում article-date 16:53 11-08-2025
Օգոստոսի 11-ին մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային շրջայցերով եղավ մի շարք կայարաններում։

«Զորավար Անդրանիկ» կայարանում արդեն շահագործման է հանձնվել ամբողջությամբ փոխված առաջին շարժասանդուղքը։ Էլեկտրամեխանիկական ծառայության ղեկավար Սամվել Մնացականյանը գլխավոր տնօրենին ներկայացրեց երկրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման ընթացքը և հետագա աշխատանքների ժամանակացույցը։

«Հանրապետության հրապարակ» կայարանում դիտարկվեցին նոր տեղադրված շարժասանդուղքների ավարտական փուլում գտնվող աշխատանքները, ինչպես նաև քննարկվեցին մի շարք տեխնիկական հարցեր տարբեր ծառայությունների ղեկավարների հետ։

Շրջայցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հանձնարարականներ տվեց երթևեկության գծով տնօրեն Աղասի Ղուկայանին և մարքետինգի բաժնի ղեկավար Վաչագան Սարգսյանին։

Պարբերական շրջայցերը հնարավորություն են տալիս վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը և օպերատիվ լուծումներ տալ առաջացող խնդիրներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր